Ոստիկանության Սպիտակի բաժնում հոկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, հաղորդում էր ստացվել, որ Լուսաղբյուր համայնքի տարածքում կատարվել է ապօրինի ծառահատում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1960 թ. ծնված Սամվել Մ.-ն բենզասղոցի գործադրմամբ հուլիս եւ օգոստոս ամիսների ընթացքում Լուսաղբյուր համայնքի վարչական տարածքում ապօրինի հատել է 20 հատ սոճի:
Նշանակվել էր մասնագիտական ստուգում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հոկտենբերի 25-ին ստացվել է մասնագիտական եզրակացություն, համաձայն որի` ապօրինի հատմամբ պատճառված վնասի չափը կազմում է 727.500 դրամ:
Պատճառված վնասի հատուցման սակագինը վճարված է:





























