«Սուրբ Հուդա» փոթորիկը հասել է Պետերբուրգ եւ հարակից քաղաքներ: Սմոլենկա գետն արդեն դուրս է եկել ափերից եւ ավերել քաղաքի ապագա ծովային ճակատային հատվածը:
Քաղաքի հյուսիսում քամին արդեն ստիպել է դադարեցնել տրոյելբուսների երթեւեկությունը՝ պակելով լարերը: Կրասնոգվարդեյսկի շրջանում ավերվել է ամառային սրճարանը, որոշ շենքերի նկուղները լցվել են ջրով:
Փոթորիկը վնասել է էլեկտրալարերը Օլգինո գյուղում, որի հետեւանքով որոշ ռադիոկայաններ, այդ թվում «Էխո Մոսկվին», չեն հեռարձակվում:
Քաղաքի խաչմերուկներից մեկում գովազդային վահանակն ընկել է երթուղային տաքսու վրա, մեկ ուղեւորի տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է Slon.ru-ն:
Ավելի քան 13 հազար մարդ Կալինինգրադի, Սլանցեւի, Լոմոնոսովի եւ Վոլոսովի շրջաններում մնացել են առանց էլեկտրականության:




























