Wikileaks ինտերնետ-ծրագիրը տեղեկատվական պատերազմում նոր հարված է հասցրել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությանը՝ հրապարակելով լրտեսական կետերի տեղեկայվածության համակարգը: Նախապես քարտեզը պետք է հայտնվեր Der Spiegel ամսագրի էջերում, սակայն խմբագրությունը զգալի փոփոխությունների է ենթարկել, հաղորդում է Life News-ը:
Հատուկ գործակալներնը մշտական վերահսկողության համար ընտրել են Մոսկվան, Փարիզը, Բեռլինը, Հռոմն ու Մադրիդը:
Քարտեզի վրա կարմիր գույնով առանձնացված է Բելգրադը, ինչը նշանակում է, որ այն ակտիվ վերահսկողության ներքո է գտնվում:
Չինաստանում, օրինակ, նման հինգ կետ կա: ԱԱԳ լրտեսները Լատինական Ամերիկայում գտնվում են Էկվադորի, Կուբայի ու Բրազիլիայի մայրաքաղաքներում, ընդ որում վերջինս Սնոուդենի բացահայտումներից հետո աղմկահարույց սկանդալի մասնակից էր ամերիկացիներ կողմից վերահսկողության առիթով:
Միաժամանակ սոցիալական ցնացերում Wikileaks-ը լայնածավալ աշխատանք է իրականացնում տեղեկատուի աջակցության համար, ով թույլ է տվել բացահայտել ԱՄՆ-ի լրտեսական խաղերը՝ ԿՀՎ-ի ու ԱԱԳ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ով Մոսկվայում է: Պորտալի ադմինիստրատորները հատուկ կայք են հիմնել, որը արդեն 25 000 դոլար է հավաքել Սնոուդենի պաշտպանության համար:
Ամբողջական վերահսկողության քաղաքականության մասին, որն իրականացնում են ամերիկյան հատուկ ծառայությունները, հայտնի է դարձել այս ամառ, երբ ՊՐԻԶՄ գաղտնի ծրագրի գաղտնի աշխատանքի հատվածները, որով ԱՄՆ-ը լրտեսում է ողջ աշխարհում, հրապարակվեցին The Washington Post եւ The Guardian թերթերում: Հենց դրանց հետ էր համագործակցում ժամանակավորապես Ռուսաստանում հաստատված Էդվարդ Սնուդենը:





























