Եջմիածնում, հոկտեմբերի 28-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել: Սննդի տեսչության բակում հայտնաբերվել է տղամարդու դի. ավելի ուշ պարզվել է, որ նա տեսչության պահակն է:

Նրա վրա այրվածքի հետքեր են եղել, իսկ կողքին՝ ծխացող կրակ: Դեպքի վայրում գտնվող փորձագետներն ու մասնագետները կարծիք են հայտնել, որ կրակի մեջ ինչ-որ առարկա է եղել, որը պայթել է՝ տղամարդուն պատճառելով բեկորային վնասվածք: Սակայն սա նախնական տեղեկություններ են: Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական եւ պայթյունատեխնիկական փորձաքննություններ: Նշենք, որ մահացածը 57 տարեկան էր: