Գյումրիում 46-ամյա Վլադիմիր Գրիգորյանը ծեծել է հարեւանին, նրա հորը եւ կնոջը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Գյումրիում Շուշանիկ Կուրղինյան փողոցի բնակիչ 51-ամյա Կարեն Սիմոնյանը ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 11.00-ի սահմաններում տան դիմաց վիճաբանության ժամանակ հարեւան 46-ամյա Վլադիմիր Գրիգորյանը ծեծի է ենթարկել իրեն , հորը` 76-ամյա Կարլեն Սիմոնյանին եւ կնոջը` 41-ամյա Գայանե Սիմոնյան : Նշանակվել դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: NEWS.am-ի տեղեկություններով վիճաբանությունը տեղի է ունցել շինաղբը թափելու շուրջ:

Տեղադրություն




























