Քաղաքացիական ակտիվիստներ Վահագն Մինասյանը, Սուրեն Սահակյանը եւ Գոռ Առաքելյանը կապ են հաստատել ընկերների հետ, բայց չեն ասել, թե որտեղ են եղել ամբողջ օրը: Այս մասին NEWS.am-ին ասաց Մաքս Սարգսյանը.«Քիչ առաջ Գոռի հետ եմ խոսել: Ասաց, որ քաղաքապետարանի մոտից հավաքել են իրենց իրերը: Փաստացի նստացույցը կարելի է համարել ավարտված»:

Բոլոր հարցերին ակտիվիստները կպատասխանեն վաղվա մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից երիտասարդ ակտիվիստների գտնվելու վայրը ոչ ոք չգիտեր: Տղաների իրերը եւ մեքենաները քաղաքապետարանի մոտ էին, իսկ նրանք անհետացել էին, հեռախոսահամարները անհասանելի էին: Ինչպես ավելի հաղորդել էր NEWS.am-ը քաղաքապետարանը տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանսի» տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով ակտիվիստները երեք ամիս նստացույց էին անում քաղաքապետարանի մոտ: