Հոկտեմբերի 29-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Տարոնի բաժին է ներկայացել հետախուզման մեջ գտնվողն 26-ամյա Արման Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 28-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:





























