Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հոկտեմբերի 29-ին, ժամը 10.15-ին, Երեւանի Արտաշիսյան փողոցից բերման են ենթարկել 52-ամյա Հրանտ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու մեղադրանքով: