Չինաստանի ոստիկանությունը Պեկինի կենտրոնի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած վթարի առնչությամբ փնտրում է ութ կասկածյալների: Կառավարությունը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն:

Հետախուզվող ութ հանցագործներից յոթը, անուններից դատելով, ույղուրներ են: Ույղուրները իսլամ են դավանում, նրանք հիմնականում բնակվում են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում, հայտնում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով  հյուրանոցի աշխատակցին, որտեղ ստացվել էր ցուցակը:

Ոստիկանության կողմից հետախուզվում են նաեւ չորս մեքենա եւ մեկ մոտոցիկլետ, նշում է South China Morning Post-ը: Այլեւս քննության որեւէ մանրամասնություն չի բացահայտվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը երկու ույղուրի է փնտրում:

Պեկինում «Արգելված քաղաքի» հրապարակում տեղի ունեցած վթարի մեջ կասկածում են ույղուրներին

 Հոկտեմբերի 28-ին Տյանանմեն հրապարակում մեքենան դուրս էր եկել ճանապարհից եւ բախվել բազմությանը: Զոհվել էին վարորդը եւ երկու ուղեւորներ, ինչպես նաեւ երկու զբոսաշրջիկներ՝ Չինաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացի:  40 մարդ էլ վիրավորվել էր:

Պեկինի հրապարակում միջադեպի հետեւանքով զոհվել է հինգ մարդ