Ֆրանսիացի չորս պատանդների փոխարեն պահանջվող փրկագինը կազմել է առնվազն 20-25 մլն եվրո: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով աղբյուրին, որը մոտ է Նիգերի կողմի միջնորդներին: Նիգերի աղբյուրները չեն մանրամասնել, թե հենց ով է վճարել փրկագինը:

Իր հերթին «Մոնդ» պարբերականի աղբյուրները պնդում են, որ գումարը փոխանցել է ֆրանսիական արտաքին հետախուզությունը, հաղորդում է RFI-ը:

 Մինչ այդ, Ֆրանսիայի նախագահի վարչակազմի աղբյուրն արդեն հերքել է փրկագնի մասին տեղեկությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:

Հիշեցնենք, որ «Ալ-Քաիդայի» միջազգային ցանցի խմբավորումներից մեկի զինյալները Ֆրանսիայի չորս քաղաքացիների առեւանգել էին դեռեւս 2010թ Նիգերում: Նրանք Areva միջուկային կորպորացիայի աշխատակիցներ են: Պատանդների ազատ արձակվելու մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 29-ի երեկոյան:

Մալիում «Ալ Քաիդայի» պատանդ ֆրանսիացիներն ազատվել են http://news.am/arm/news/178334.html