Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը՝ գրավելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տեղը եւ նրան երկրորդ հորիզոնական մղելով, ասվում է Forbes ամսագրի կայքում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ վարկանիշում, ընդհանուր առմամբ, ներառվել է 72 համաշխարհային քաղաքական, տնտեսական ու հասարակական գործիչ:
Նշվում է, որ բացի Պուտինից, Ռուսաստանը ներկայացնում են նաեւ «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ երկրի ամենահարուստ գործարար Ալիշեր Ուսմանովը:




























