Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի կենտրոնում գտնվող խանութներից մեկի մոտ պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել 10 մարդ:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահներին, պայթուցիկ սարքը գործի է դրվել 16:35-ի սահմաններում: Պայթյունը տեղի է ունեցել ալկոհոլի վաճառքով խանութի կողքին:

Այս շաբաթ հարձակման է ենթարկվել նաեւ ալկոհոլի արտադրությամբ զբաղվող «Կրիստալ» գործարանի ֆիրմային խանութի անվտանգության աշխատակիցը: