Իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բխումներ են սկսվել Կահիրեում աշխարհի խոշորագույն իսլամական «Ալ-Ասհար» համալսարանի տարածքում: Անվտանգության ուժերը միջամտել են, երբ բուհի ռեկտորը պաշտոնապես խնդրել է դադարեցնել ուսումնական հաստատությունում ընթացող անկարգությունները:

Ավելի վաղ «Մահմեդական-եղբայրների. Ակտիվիստներից հարյուրավոր ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել համալսարանում, որը վերածվել էր զանգվածային անկարգության: Ներկայումս բուհի վարչակազմը ուժայինների վերահսկողության տակ է, փակ է դեպի համալսարան տանող հիմնական մայրուղիներից մեկը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Իսլամիստների համանման ակցիաներ են տեղի ունենում նաեւ իսլամական համալսարանի մյուս մասնաճյուղերում, որոնք գտնվում են երկրի տարբեր քաղաքներում: