Մեկ մարդ զոհվել է, եւս մի քանիսը վնասվածքներ են ստացել Մախաչկալայի կենտրոնում պայթյունների շարքի հետեւանքով: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեն:

Երկու պայթյուն է հնչել Կորկմասովի եւ Դախադաեւի փողոցների խաչմերուկում: Ավելի վաղ Դաղստանի ՆԳՆ-ն հայտնել էր, թե պայթյունների հետեւանքով տուժել է 10 մարդ, սակայն հետո այդ թիվը նվազեցրել է մինչեւ վեցի: