Ամերիկյան իշխանությունները սառը պատերազմի տարիներին, այսպես կոչված, «51-րդ Գոտում» փորձարկել են խորհրդային ռազմական օդանավեր եւ այլ սպառազինություն: «51-րդ Գոտին» հայտնի է որպես «ՉԹՕ բազա»:
Ինչպես գրում է The Guardian-ը, «51-րդ Գոտու» մասին զեկույցը հրապարակվել է տեղեկատվության ազատության մասին օրենքի շնորհիվ, որն ամերիկյան Կոնգրեսն ընդունել է 2005թ: Լրագրողները գաղտազերծված տեեկություններից իմացել են, որ բազայում փորձարկվել են ՄիԳ-21 կործանիչներ, որոնք 1966-ին փոխանցել է Իսրայելը:
Ամերիկացիները երկու տարի անց փորձարկել են այն՝ գնահատելու տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները եւ պարզելու, թե ամերիկյան ինչ զենք կարող է դրան հակազդել: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն:
Հիշեցնենք, որ «51-րդ Գոտու» գոյությունը ԿՀՎ-ն պաշտոնապես ընդունել է միայն այս տարվա օգոստոսին:





























