Լոռիի մարզում այսօր` հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վթար է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության Լոռիի մարզային վարչության Գուգարքի բաժնից:

Ահազանգ է եղել, որ «Լոռանց գոմեր» կոչվող հատվածում ավտոմեքենա է կողաշրջված, որի մոտ կա տղամարդու դի: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են Mercedes մակնիշի մեքենան, որից մի քանի մետր այն կողմ հայտնաբերել են տղամարդուի դին: Մահացածի ինքնությունը այժմ ճշտվում է: