Մոսկվան կոչ է անում Եվրամիությանը ԱՊՀ երկրների հետ համագործակցության այնպիսի ձեւ գտնել, որը նրանց չի ստիպի ընտրություն կատարել ԵՄ եւ Ռուսաստանի միջեւ: Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
Ըստ այդմ, Ռուսաստանում ուշադիր հետեւում են ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի զարգացմանը: Այն ուղղված է ԵՄ-ի Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ուկրաինայի հետ մերձեցմանը: Կարասինը նաեւ հաղորդել է, որ նոյեմբերի 18-ին Ֆեդերացիայի Խորհրդում կկայանա կլոր սեղան՝ «ԱՊՀ տարածքում ԵՄ աշխարհաքաղաքական ծրագրերը. Իրացման ճանապարհնրն ու հնարավոր հետեւանքները» թեմայով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:




























