Ամերիկացիների մեծամասնությունը հավատում է ուրվականների գոյությանը, թեեւ մի փոքր վախենում է նրանցից:
Բայց եթե այնուամենայնիվ հանդիպելու լինեն ուրվականի, ապա ԱՄՆ-ի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը կցանկանար, որ դա լիներ Աբրահամ Լինքոլնի ուրվականը:
Այսպիսին են Nielsen Media Research-ի հարցման արդյունքները՝ կատարված «անմաքուր ուժի տոնի»՝ Հելոուինի նախօրեին:
Պատասխանողների 50%-ից ավելին հայտարարել է, որ գոնե մեկ անգամ միանգամայն անսովոր բան է զգացել կամ տեսել ու լսել:
79%-ը խոստովանել է, որ հավատում է ուրվականների, 47% -ն էլ՝ այլմոլորակայինների գոյությանը:
Գերբնական երեւույթներին հավատացողների մեծ մասը վստահ է, որ ուրվականները վերադառնում են երկիր՝ «անավարտ գործերն ավարտելու»:
Պատասխանողների 55%-ը հայտարարել է, որ երբեք ուրվականներով տուն չի գնի, 41%-ն էլ ուրախ կլիներ նրանց հետ ոչ մի շփում չունենալու համար: Իսկ եթե ուրվականների հետ շփումն անխուսափելի է, ապա ԱՄՆ-ի բնակչության 27%-ը կցանկանար, որ դա լինի Աբրահամ Լինքոլնի ուրվականը: Երկրորդ տեղում Մերիլին Մոնրոն է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Աֆրոամերիկացիներն իրենց նախընտրություններն ունեն. Նրանց ավելի ձեռնտու կլիներ Մարտին Լյութեր Քինգի կամ Մայքլ Ջեքսոնի հետ հանդիպումը:





























