Իտալիայի հայտնի հրաբուխ Վեզուվի շրջակա բնակավայրերի բնակիչները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքելով, որ ժայթքման դեպքում բնակչության տարհանման գործող ծրագիրը հնացած է, իսկ պաշտոնյաները չեն շտապում նորը գրել, հայտնում է  NEWSru.com-ը:

Ստասբուրգի դատարան դիմել են 12 բնակիչներ, որոնք առավել «կարմիր գոտում» են բնակվում: Նրանք նշում են, որ նախկինում մշակված տարհանման ուղիներն այժմ գործունակ չեն. ապօրինի կառույցները արգելափակել են դրանք:

Այս կապակցությամբ բնակիչները պաշտոնյաներին խնդրում են մշակել տարհանման հստակ, հանգամանալից ծրագիր, ստեղծել ժամանակավոր կացարաններ, նաեւ ժայթքմանը նախապատրաստող ամենամյա ուսումնավարժանքներ անցկացնել: