Բանակի կողմից իշխանությունից հեռացված Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, որին պահում են գաղտնի վայրում, սրտի նոպա է խթանել, ինչը նրան թույլ կտա խուսափել դատավարութունից, գրում են տեղական լրատվամիջոցները:
Աղբյուրների տեղեկություններով, նախկին նախագահը ծայրահեղ ճնշված եւ նեւրոտիկ վիճակում է, որը մոտ է հիսթերիային: Իսկ նշանակված դատավարության ժամկետի մոտենալով՝ նրա հոգեհուզական վիճակն էլ ավելի է սրվում: Նա գանգատվում է սրտի ուժեղ ցավերից, սակայն բժիշկները որեւէ ախտորոշում չեն նշանակել:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, մինչ օրս հայտնի չէ, թե ով է լինելու Մուրսի դատապաշտպանը:
Նոյեմբերի չորսին Կահիրեի դատարանը կքննեն Մուրսիի եւ «Մահմեդական-եղբայրների» տասնչորս այլ մեղադրյալների գործը:





























