«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 24-ին, ժամը 19.55-ին, Ապարան-Երեւան ճանապարհի 7-րդ կմ-ին` Ապարան քաղաք ընթանալիս, բախվել էր «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի, ինչից հետո «ԳԱԶ-53»-ը բախվել էր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորներ, 1995 թ. ծնված Անի Ալաբերքյանը, 1969 թ. ծնված Ռիտա Հովհաննիսյանը եւ 2012 թ. ծնված Նարեկ Գալստյանը տեղում մահացել էին, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ապարան» բժշկական կենտրոն:

Ուղեւորներից մեկը` 2009 թ. ծնված Մանե Գալստյանը, հոկտեմբերի 29-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: