«HOWO» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենան հոկտեմբերի 29-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Մեղրի-Երեւան ճանապարհի 203-րդ կմ-ին դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել ձորը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վարորդը`  ԻԻՀ  քաղաքացի, 1984 թ. ծնված  Մեհդի Կհեիրջոույենգջեհը, հոկտեմբերի 30-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցում մահացել է: