«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խումբը, ազատամարտիկների հետ միասին, նոյեմբերի 1-ին Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց կազմակերպում է ակցիա,որի նպատակն է սատարել կալանավորված Վոլոդյա Ավետիսյանին, եւս մեկ անգամ շեշտել նրա պայքարի արդարացիությունը:

Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում է, թե «իշխանությունները ապօրինի են կալանավորել Վոլոդյա Ավետիսյանին, եւ իր ընկերները շարունակելու են արժանապատիվ ազատամարտիկների պայքարը միաժամանակ պահանջելով իրեն ազատ արձակել»:

Ակցիայի մասնակիցները ժամը 11:30-ին Հանրապետության հրապարակից կշարժվեն դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ 12:00-ին կլինեն ՔԿՀ-ի դիմաց: