Ռուսական համաշխարհային ժողովրդական տաճարը Վլադիմիր Պուտինին «Վեհապետական Ռուսաստանի պահպանման համար» մրցանակ է շնորհել: Այս մասին հայտարարել է տաճարի ղեկավարի տեղակալ, Գրողների միության վարչության նախագահ Վալերի Գանիչեւը:

Թե հատկապես որոնք են նախագահի արժանիքները, նա չի մանրամասնել: Միայն նշել է, որ մրցանակը վերջերս է ստեղծվել , եւ որ Պուտինը դրա առաջին մրցանակակիրն է, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Մրցանակը շնորհել են XVII ժամերգության ընթացքում, որը Մոսկվայում տեղի է ունենում Քրիստոս Փրկչի տաճարում: ժամերգության թեման է՝  «Ռուսաստանը՝ որպես երկիր-քաղաքակրթություն: Համերաշխ հասարակությունը եւ ռուս ժողովրդի ապագան»:

Տաճարըհիմնադրվել է 1993թ.: Այն գլխավորում է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: Բացի պարիարքից եւ Գրողների միության նախագահից՝ տաճարի ղեկավարության մեջ ընդգրկված  են ավագ երեց Վսեվոլոդ Չապլինը, նախագահի աշխատակազմի աշխատակցուհի Մարինա Բելոգուբովան, Ռուսաստանի գերագույն սպաների միավորման փոխնախագահ Վլադիմիր Շատոխինը եւ այլք: