ԿՀՎ փախուստի մեջ գտնվող աշխատակից Էդվարդ Սնոուդենը Ռուսաստանում աշխատանք է գտել: Ինչպես հայտարարել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան, նոյեմբերից Սնոուդենը աշխատանքի է անցնելու: Նա զբաղվելու է ռուսական խոշորագույն կայքի աջակցությամբ: Թե ինչպես է կոչվում ռեսուրսը, Կուչերենան հայտնել չի կարող՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

Ավելի վաղ փաստաբանը հաղորդել էր, որ ԿՀՎ նախկին աշխատակիցը մտադիր է Ռուսաստանում աշխատանք գտնել: Հաղորդվում էր, որ այդ հարցը քննարկվելու է Սնոուդենների ընտանեկան խորհրդի ժամակա, հաղորդում է «Vzglyad.Ru»-ն:

Հիշեցնենք, որ օգոստոսին «ՎԿոնտակտե» սոցկայքի հիմնադիրը հրավիրել էր Սնոուդենին աշխատելու Պետերբուրգի գրասենյակում: