Բեռլինի Ազատ համալասարանի քաղաքաիտության պրոֆեսոր Յոհանես Տուխելը գեստապոյի ղեկավար Հենրիխ Մյուլլերի գերեզմանը հայտնաբերել է Բեռլինի հրեական գերեզմանատանը, հաղորդում է Bild պարբերականը:

Մյուլլերին 1945թ թաղել են հին հրեական գերեզմանատան ընդհանուր գերեզմանում, ինչի մասին վկայում են պրոֆեսորի կողմից մի քանի արխիվներում հայտնաբերված փաստաթղթերը: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Մյուլլերի գերեզմանը գտնվում է բեռլինյան սովորական գերեզմանատանը՝ Նոյկելն շրջանում: Սակայն այդ ենթադրությունը հերքվել էր՝ ընդհանուր գերեզմանի մարդկանց մնացորդները ուսումնասիրելուց հետո: