Մոսկովյան Բիրյուլեւո շրջանում ձերբակալված ապօրինի ներգաղթյալների առաջին խումբը այսօր հարկադրաբար կվտարվի երկրից: Ըստ այդմ հաղորդվում է, որ յոթ մարդ վտարվելու է Ռուսաստանից դատարանի որոշմամբ:
Մոսկվայում ապօրինի ներգաղթյալների կուտակումների հանդեպ տեսչական ստուգումները սկսվել են Բիրյուլեւո շրջանում տեղի ունեցած անկարգություններից հետո, հաղորդում է «Ռոսբալթը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի իննի գիշերը Արեւմտյան Բիրյուլեւոյում սպանվել էր 25-ամյա Եգոր Շչերբակովը, որից հետո սկիզբ էին առել բուռն անկարգություններ: Ոստիկանությունը սպանության մեջ կասկածում է ադրբեջանցի Օրհան Զեյնալովին:




























