Արտգործնախարարության ներկայիս շենքը շատ հաջող է տեղակայված, սակայն ներսում կան լուրջ խնդիրներ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում հատարարեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Երկրորդ հարկում մեծ սրահ է, թվում է մյուս տեղերում էլ այդպես է, սակայն բավական է բարձրանալ չորրորդ հարկ, հինգերորդ հարկ եւ տեսնել, թե մի սենյակում քանի դիվանագետ է նստած: Մենք նույնիսկ դահլիճ չունենք, այդ նույն սրահում ենք միջոցառումներն անցկացնում»,- ասաց Շ. Քոչարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ 2014 թ. տեղափոխում չի նախատեսվում, դա կլինի այն ժամանակ, երբ նոր շենքը լիովին պատրաստ ու կահավորված կլինի:
Հիշեցնենք, որ արտգործնախարարության ներկայիս շենքը (կառավարության թիվ 2 մասնաշենք) վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը:





























