Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում մոտ ապագայում կարելի է զգալի առաջընթաց ակնկալել: Այս մասին ասված է Հայաստան-Եվրամիություն  միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Միլան Ցաբրնոխի համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստան-Եվրամիություն  միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահները կրկին հաստատում են համագործակցության հետագա զարգացման հարցում իրենց պատրաստակամությունը:

Համանախագահները նորից հիշեցնում են, որ առաջիկայում կարելի է զգալի առաջընթաց սպասել, մասնավորապես՝ տարբեր բնագավառներում համագործակցության ոլորտում:

Այնուամենայնիվ, համանախագահները հասկանում են այն դժվարությունները, որոնք արդեն թույլ չեն տալիս շարունակել Ասոցացման համաձայնագրի գործընթացը, որի ավարտը նախատեսված էր Վիլնյուսի գագաթաժողովում՝ նոյեմբերին:  Համանախագահները կապահովեն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ներգրավվածությունը  եւ նիստի անցկացումը մինչեւ 2014թ. մայիսը»: