Հայաստանի մարզերի բնակիչները ավելի շատ վստահում են մարաքաղաքային հիվանդանոցներին: Այս մասին հոկտեմբերի 31-ին հայտաարել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Գավառում կայացած կառավարության արտգնա նիստի ժամանակ:

Դիմելով կառավարության անդամներին՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարել է, որ մարզում նեղ մասնագիտացումների մեծ պահանջ կա: Առաջարկվում է 120 – 150 հազար դրամ աշխատավարձ, սակայն բժիշկներին ներգրավել չի ստացվում:

Դրան ի պատասխան՝ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հավաստիացրել է, որ վերջին երեք տարիներին մարզերի նյութական եւ կադրային բազային ավելի մեծ ուշադրություն է դարձվում: Գեղարքունիքի մարզի վրա ծախսվել է 2,8 մլրդ դրամ, շահագործման է հանձնվել 21 ամբուլատորիա:

«Պետք է հասկանանք, թե ինչու են մարզի բնակիչները բուժվելու գնում Երեւան եւ ինչի կարիք կա հենց տեղում»,-ընդգծել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա առողջապահության նախարարին հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում ներկայացնել իրավիճակի գնահատականը: