Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում կհայտարարվեն մրցույթային ծրագրում հաղթող ֆիլմերը:
Միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնել է իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ:
Այս տարին «ՌեԱնիմանիա» փառատոնի համար բացառիկ է նաեւ նրանով, որ այն ընդլայնեց իր սփռվածությունը: Նոյեմբերի 1-3-ը փառատոնը կանցկացվի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի անցկացվում է Հայաստանի նախագահի աջակցությամբ:




























