Թուրքիայի անդամակցումը Եվրասիական մաքսային միությանը տեխնիկապես անհնար է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ներկայումս անդանակցում է Եվրամիության մաքսային միությանը, հետեւաբար՝ չի կարող միաժամանակ ադամակցել 2 մաքսային միության:
Ինչ վերաբերում է Հայաստանի որոշմանը՝ անդամակցել Եվրասիական մաքսային միությանը, ապա Շ. Քոչարյանն ասաց, որ դա անհնար դարձրեց Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը: Շ. Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը երբեք չի ձգտել անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, սակայն ցանկություն է ունեցել ազատ առեւտուր անել Եվրոպայի հետ: Այն բանից հետո, երբ պարզվել է, որ առանց սահմաններ ունենալու հնարավոր է մաս կազմել Մաքսային միությանը, Հայաստանը որոշել է անդամակցել այդ կազմակերպությանը:





























