ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը մտադիր է քննարկելի հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին հայտարարություն ընդունելու հարցը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ ԽՎ-ի անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին՝ հոկտեմբերի 31-ին հայ-ադրբեջանական սահմանային հենակետ այցելությունից հետո: Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանում կայացել է այդ հանձնաժողովի նիստը:
Պատասխանելով Ադրբեջանի ռազմական հայտարարությունների վերաբերյալ հարցերին՝ պատգամավորը նշել է, որ նիստի ընթացքում մի շարք առաջարկներ են եղել, ու շատերը կարող են աջակցություն գտնել: «Ընդլայնված նիստի օրակարգում արդեն ներառված է հանձնաժողովի նիստի աշխատանքների արդյունքների քննարկումը: Այդ արդյունքները մենք կհասցնենք ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովների նախագահներին: Բացի այդ, առաջարկ է ստացվել ու մենք ակտիվորեն քննարկում ենք այն խորհուրդ տալ ԽՎ-ին մշակել այդ առիթով ծագող կոնֆլիկտների խաղաղ կարգավորման հայտարարության ընդունման հարցը: Քանի որ, ինչպես մենք ենք տեսնում, գլխավոր նպատակն է անել հնարավոր ամեն ինչ ամեն տեսակ աղետի մասին նախազգուշացնելու համար, այդ թվում նաեւ ռազմական սադրանքները, որպեսզի խուսափենք մարդկային զոհերից»,-նշել է պատգամավորը:
Իր հերթին ՀԱՊԿ ԽՎ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը նշել է, որ նիստի ընթացքում ուշադրություն են դարձրել տարածաշրջանի չափից ավել ռազմականացմանը, մասնավորապես, Ադրբեջանի կողմից: «Զինադադարի խախտման հատուկ դեպքերը, որոնց արդյունքում զոհեր են լինում, ինչպես զինվորականների, այնպես էլ հասարակ քաղաքացիների շրջանում»: Առաջ է քաշվել ուժի գործադրմամբ կամ ռազմական գերակայությամբ կոնֆլիկտների լուծման բացառման գաղափարը: Կարծում ենք, որ ԽՎ-ը կարող է հանդես գալ նման հայտարարությամբ՝ իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար: Բացի այդ, կարծում ենք, որ կարելի է մշակել իրավա-քաղաքական մեխանիզմենր, որոնք կկանխեն սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում, ինչին մասնակցում են նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունները: Այսօրվա այցելությունը ցույց տվեց, որ դրանք պարզապես սպառնալիքներ չեն, ու գործել է պետք: Ընդ որում պետք է կիրառել իրավա-քաղաքական մեխանիզմների ողջ պահուստը»,- նշել է Խոսրով Հարությունյանը:





























