Լոնդոնի Չելսիի շրջանում վաճառվում է այն բնակարանը, որտեղ ինը տարի ապրել է գրող Օսկար Ուայլդը, գրում է Homes & Property-ին:

Ուայլդի՝ աղյուսե պատմական շենքի առաջին հարկում գտնվող երկսենյականոց բնակարանը առաջարկում են գնել 1.075 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց:

Հենց այդ բնակարանում է Ուայլդը գրել իր միակ վեպը՝ «Դորիան Գրեյի դիմանկարը», ինչպես նաեւ հայտնի պիեսները՝ «Կատարյալ ամուսին» ու «Որքան կարեւոր է լուրջ լինել», հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Գրողը Թայթ սթրիթում բնակվում էր կնոջ ու երեխաների հետ մինչ այն պահը, երբ սկանդալի պատճառով ստիպված էր տեղափոխվել, ինչը ծագեց լորդ Դուգլասի որդու հետ նրա սիրավեպի բացահայտումից հետո:

Ուայլդի բնակարանի հարեւանությամբ է գտնվում մեկ այլ հայտնի գրող Մարկ Տվենի տունը: