«Սպիտակ» մարզա-առողջարանային համալիրում, այսօր հոկտեմբերի 31-ին ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնություն ժամանակ ծեծի է ենթարկվել մարզիչ 58-ամյա Ռուբեն Եսայանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Մրցել են «Տիտան» եւ «Սպիտակ» թիմերը: 3-րդ խաղակեսի ժամանակ «Տիտան» թիմի ներկայացուցիչներից Գագիկ Հովհաննիսյանը հարձակվել է 58-ամյա Ռուբեն Եսայանի վրա եւ ծեծել, ինչի արդյունքում մարզիչը քթոսկրի կոտրվածք է ստացել:
Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:
Ի դեպ, Գագիկ Հովհաննիսյանը, ներկաների փոխանցմամբ, ներկայացել է որպես Հայաստանի նախագահի անվտանգության աշխատակից:
Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:


Լուսանկարը՝ Shamshjan.com-ի





























