Մոտ ժամանակներում հնդիկ պաշտոնյաներին կարգելեն ծառայողական նպատակներով օգտվել որեւէ փոստային ծառայությունից՝ բացառությամբ ներքին էլեկտրոնային փոստի: Նման քայլի համար հիմք են հանդիսացել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայության կողմից վերահսկողության մասին հաղորդագրությունները ոչ միայն մի շարք երկրների շարքային քաղքացիների, այլ նաեւ պետական առաջնորդների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է The Times of India-ն, արդեն դեկտեմբերին հնդիկ բարձրաստիճան պաշտոնյաներին կարգելեն օգտվել փոստային ծառայություններից, որոնց սերվերները ԱՄՆ-ում են՝ Gmail, Yahoo, Outlook.com: Էլեկտրոնային թղթակցությունը հնարավոր կլինի ուղարկել ու ստանալ ներքին սերվերների միջոցով: Համակարգի աշխատանքը կապահովի Հնդկաստանի ինֆորմատիկայի ազգային կենտրոնը, հաղորդում է Russia Today-ը:

Ենթադրվում է, որ Հնդկաստանն այն հինգ երկրների թվում է, որոնց նկատմամբ ԱՄՆ-ի հատուկ ծառայություները լուրջ հսկողություն են սահմանել: