Պեկինում «Արգելված քաղաքի» Տյանանմեն հրապարակում ահաբեկչությունը կազմակերպել էր «Արեւելյան Թուրքստան իսլամական շարժումը»: Լրատվամիջոցները նոյեմբերի 1-ին հայտնում են, որ այդ մասին հաղորդել է Չինաստանի Կոմկուսի ԿԿ-ի քաղաքա-իրավական հանձնաժողովի քարտուղար Մեն Ցզյանչժուն:  

Այցով Ուզբեկստանում գտնվող Ցզյանչժուն լրագրողներին ասել է, որ կատարվածի մասին տեղեկացրել է Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցներին, եւ կարծում է, որ ՇՀԿ-ի երկրները պետք է ուժեղացնեն ահաբեկչության դեմ պայքարի համագործակցությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ չինական ոստիկանությունը հայտնել էր, որ Տյանանմեն հրապարակի պատահարը «կանխամտածված եւ ծրագրված ահաբեկչություն» է եղել: Հաղորդվել էր, որ հանցագործությանը մասնակցելու կասկածանքով որոնում են ույղուրների: Ձերբակալվել էր հինգ մարդ:

Պեկինում «Արգելված քաղաքի» հրապարակում տեղի ունեցած վթարի մեջ կասկածում են ույղուրներին

Ձերբակալվել են Պեկինում «Արգելված քաղաքի» միջադեպի մասնակիցներին

Հոկտեմբերի 28-ի ցերեկը մեքենան բախվել էր հետիոտներին, որից հետո բռնկվել էր: Զոհվել էր հինգ մարդ, այդ թվում ֆիլիպինցի մեկ զբոսաշրջուհի եւ մեկ մարդ` Գուանդուն նահանգից, 38 մարդ էլ վիրավորվել էին:

Պեկինի հրապարակում միջադեպի հետեւանքով զոհվել է հինգ մարդ