Մոնրեալի օդանավակայանում հոկտեմբերի 31-ին ձերբակալել են մի կնոջ, որը փորձել է օգտվել Հելոուինի տոնից եւ դդումներով կոկաին տեղափոխել:

Օդանավի աշխատակիցները ուշադրություն են դարձրել երեք դդումների, որոնք կինը տեղափոխում էր իր ուղեբեռում: Դդումները չափազանց ծանր են թվացել եւ նրանք որոշել են ռետգենային սարքով անցկացնել դրանք: Դդումներում հայտնաբերվել է մոտ երկու կիլոգրամ կշռող կոկաինով փաթեթներ, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Դրանից անմիջապես հետո ոստիկանությունը ձերբակալել է կնոջը: Նրան մեղադրանքներ են ներկայացվել  թմրանյութեր պահելու եւ տեղափոխելու համար: Նրան սպառնում է մինչեւ երկու տարի ազատազրկում: