Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 31-ի ուշ երեկոյան, Եկատերինբուրգ-Երեւան չվերթի օդանավի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 55-ամյա Նորիկ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. ապրիլի 20-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:





























