Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները, հոկտեմբերի 31-ին, Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել 37-ամյա Աշոտ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 6-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:





























