Սպիտակ տունը հոկտեմբերի 31-ին բոլորովին էլ սպիտակ չէր, այլ զարդարված էր Հելոուինի տոնին համապատասխան գույներով: Առանձնատունը զարդարված է եղել դդումներով, ուրվականներով եւ սարդոստայնով: Նախագահն ու առաջին տիկինն ընդունել են ավելի քան հինգ հազար հյուրերի՝ հիմնականում աշակերտների, հաղորդում է RTVi-ը:
Աշակերտներին Սպիտակ տանը Հելոուինի տոնի կապակցությամբ հյուրասիրել են շոկոլադե դրաժեներով, թխվածքաբլիթներով, չրերով եւ այլ անուշեղենով: Այս մասին հաղորդում է Politico.com-ը:
Հելոուինն ամերիկացիների ամենասիրելի տոներից է: Արդեն ցերեկը երեխաները սկսել են իրենց «քաղցրահավաքության» աշխատանքը՝ դրա դիմաց օգնելով բնակիչների խուսափել չար ոգիների «անեծքից»:





























