Ըստ քաղաքացի Խ. Հ.-ի հաղորդման, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը քրեական գործով վարույթը կարճելու համար մեղադրյալների ծնողներից պահանջել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Խ. Հ.-ն նշել է նաեւ, որ նույն գործով դատաքննության ընթացքում մեղադրողը ամբաստանյալների ծնողներից պահանջել եւ ստացել է խոշոր չափերի կաշառք:

Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: