Ճապոնացի ռեժիսորները հայ հանդիսատեսին ասելու բան ունեն: Այս մասին հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը նոյեմբերի մեկին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ նվիրված Հայաստանում ճապոնական կինոյի երրորդ փառատոնին:

Ընդգծելով միջմշակութային երկխոսության զարգացման կարեւորությունը՝ նախարարության ներկայացուցիչը ընդգծել է, որ այս տարի փառատոնի աշխարհագրությունը ընդլայնվել է: «Դա նշանակում է, որ հանդիսատեսը պահանջմունք ունի, դա հասարակական նշան է»,-կարծում է Արամ Գյուրջյանը: Նրա բնորոշմամբ, ճապոնական հասարակությունը տարբերվում է տեխնիկական առաջընթացի ոլորտում բարձր առաջադիմությամբ եւ դրա հետ մեկտեղ հավատարիմ է մնում փիլիսոփայական ավանդույթներին. «Համոզված եմ, որ ժապոնացի ռեժիսորները հայ հասարակությանն ասելու բան ունեն»:

Հիշեցնենք, որ փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 2-6: Փառատոնի կազմակերպիչն է «Խիկարի» հայ-ճապոնական գիտակրթական կենտրոնը՝ ի դեմս Կարինե Փիլիպոսյանը: