Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ընդունել է բելգիահայ բարերար Անդրե Գյումուշջյանին եւ նրա հետ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը ողջունել է Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը մասնակցելու բարերարի պատրաստակամությունը` ընդգծելով, որ Սփյուռքի ներգրավումը Արցախի զորացման գործին կարեւոր է երկրում բիզնես կուլտուրայի զարգացման եւ առաջատար մոտեցումների կիրառման տեսանկյուններից:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: