Բաքվում ուսանողների բողոքի հերթական ցույցն է անցկացվել: Այս անգամ իրենց բողոքն են արտահայտել «Ադրբեջան» մասնավոր համալսարանի ուսանողները:

Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնում են, որ ուսանողները բողոքում են գրավոր քննությունների ներդրման դեմ: Ուսանողները պնդում են, որ քննությունների ընդունման կարգի փոփոխությունը ճանապարհ է հարթում կաշառակերության համար: 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ այդ նույն հարցով բողոքել էին Մանկավարժական համալսարանի ուսանողները: Հազարավոր ուսանողներ Բաքվի փողոցներ էին դուրս եկել: Վճռելով «փակել թեման»՝ բուհի ռեկտորը մոտեցել էր ուսանողներին՝ նրանց պահանջները լսելու: Արդյունքում ուսանողների պահանջները  բավարարվել էին: