Գրիշա Բադալյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանն ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնից  եւ  Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:

Աշխատանքից ազատվել է  նաեւ ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արմեն Առաքելյանը եւ Վաղարշապատի բաժնի պետ Գագիկ Գաբրիելյանը: Էջմիածնի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության Կոտայքի բաժնի նախկին պետ Արմեն Առաքելյանը: Աշխատանքից ազատվել է  նաեւ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդիկ Կալեյանը: Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի բաժնի նոր պետերը դեռ չեն նշանակվել: