Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գուլնարա Քարիմովան հայտարարել է իր վրա մահափորձի մասին: Այս մասին նա հաղորդել է իր Twitter-ում: Թե հենց երբ է այդ փորձը ձեռնարկվել եւ ով է դրա հեղինակը, նա չի հաղորդել:

Նա նաեւ հայտարարել է, որ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ռուստամ Ինոյատովը փորձել է երկրում իշխանությունն իր ձեռքը վերցնել: Այդ մասին ավելի վաղ հայտարարել էին նաեւ ուզբեկական լրատվամիջոցները, հաղորդում է «Lenta.Ru»-ն: