Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 12.00-ից հետո, անհայտ անձը ներխուժել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ եւ ձեռքերին ունենալով երկու դաշույններ՝ սպառնալիքներ է տեղացել Կոնգրեսի ղեկավարության հասցեին ու դիմել փախուստի:  Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հայ ազգային կոնգրեսի  մամուլի խոսնակ Արման Մուսինյանից:

Կոնգրեսի ներկայացուցիչներն ահազանգել են ոստիկանություն եւ տվել համապատասխան վկայություններ: Արման Մուսինյանը տեղեկացրեց նաեւ, որ տուժողներ չկան, իսկ ավելի ուշ հանդես կգան մանրամասն տեղեկատվությամբ: