Օրահն Զեյնալովը, որին մեղադրում են մոսկովյան Բիրյուլեւո շրջանի բնակիչ Եգոր Շչերբակովի սպանությն մեջ, հայտարարել է, որ դա տեղի է ունեցել «անհրաժեշտ ինքնապաշտպանության ընթացքում»: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Վիկտոր Անիկուշկինը:
Նա հավելել է, որ քրեական գործի հետաքննության ընթացքում մի շարք փորձաքննություններ են անցկացվում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ Բիրյուլեւոյի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովին սպանել էին սրտին դանակի հարված հասցնելով: Սպանության մեջ մեղադրվում է ադրբեջանցի Օրհան Զեյնալովը: Շչերբակովի սպանությունից հետո շրջանում զանգվածային անկարգություններ են սկսվել: Զեյնալովին սպառնում է ցմահ ազատազրկում:




























