Երեւանի Հալաբյան փողոցում, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ի սահմաններում տեղի ունեցած վթարի հետեւանքով 11 տուժած տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Առողջապահության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածներից 3-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 6-ը` տարբեր աստիճանի կոտրվածքներով այս պահի դրությամբ հետազոտվում են:
«Արմենիա» ՀԲԿ-ից 3 տարեկան եւ 5 տարեկան 2 երեխա կոտրվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Հայաստանի ԱԻՆ-ում տեղեկություն էր ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար , կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռեւս չբցահայտված հանգամանքներում բախվել էին 7 ավտոմեքենաներ՝ «Վենտո» մակնիշի 34 VU 795, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 4311 Տ, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0851Տ , թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2838Տ, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2236Տ եւ «ԳԱԶել» մակնիշի 34 TN 174 համարանիշների ավտոմեքենաները:
Վիրավորվել է 10-ից ավելի մարդ:
Վթարի հետեւանքով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 61-ամյա Գ. Հ.-ն, Ա. Թ.-ն, 48-ամյա Ա. Պ.-ն, 53-ամյա Մ. Մ.-ն, 29-ամյա Ս. Մ.-ն, 35-ամյա Ա. Ե.-ն, Վ.-ն եւ Ա.-ն տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, իսկ 5-ամյա Ն. եւ 3-ամյա Ն. Երգինյանները՝ «Սբ.Աստվածամայր» բ/կ:
Ըստ հերթապահ բժիշկների՝ Ն. եւ Ն. Երգինյանների, Ա. Թ. առողջական վիճակը միջին ծանրության է: Մնացած տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները գազազրկել են ավտոմեքենաները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























